Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծ Բրիտանիայի ոստիկանության հավաստմամբ, ռումինացի հայր ու որդի մեղադրվում են գործող «ընտանեկան բիզնես» ունենալու մեջ, ըստ որի, նրանք կանանց ու աղջիկներին ուղարկում էին Մեծ Բրիտանիա և ստիբողաբար դարձնում սեռական ստրուկներ:
23 ամյա Մարիուս Նեջլովինուն և նրա հայր՝ 51 ամյա Բոգդանը մեղավոր են ճանաչվել Մանչեսթերի դատարանում: Նրանք 15-ից 23 տարեկան կանանց ուղարկել են Անգլիա և ստիպել նրանց մարմնավաճառությամբ զբաղվել Մանչեսթերում, Բիրմինգհեմում և մայրցամաքում:
Կանանցից յուրաքանչյուրը համարվում է պոտենցիալ զոհ, քանի որ նրանք երիտասարդ են, հեռվացել են իրենց ընտանիքից և քանի որ ցածր մակարդակի կրթություն ունեն, հեշտ են համոզվում:
«Բոլոր կանանց խոստանում էին աշխատանքով ապահովել Անգլիայում: Բոլորը այն հույսով էին մեկնել, որ այնտեղ իրենց կտրամադրվի բնակարան և օրինական աշխատանք»:
Հետաքննիչները հայտնել են CNN-ին, որ աղջիկներից մեկը, ով 22 տարեկան էր, ուներ 10 տարեկանի մտածելակերպ: Այդ աղջիկները տհաս են: Նրանք շատ-շատ թույլ են:
Մարիուս Նեջլովինուն մեղավոր է ճանաչվել ամենալուրջ հիմքերով, ներառյալ շարունակական բռնաբարության, աղջիկներից մեկին գիտարով ծեծելու և մեկ այլ աղջկա դանակով սպառնալու մեջ, եթե վերջինս նրան չենթարկվեր:
«Աղջիկներից շատերին հենց ինքն է բռնաբարել, ոմանց ենթարկել է ամենաէքստրեմալ ֆիզիկական և սեռական բռնության»:
Հետաքննիչ ոստիկանը հայտնել է, որ դժվարանում է բառերով արտահայտել այն բռնությունները, որոնց այս կանանց ենթարկել են»:
Մարիուսը ստերի մեծ պաշարով համոզել է աղջիկներին գնալ Անգլիա, բարեկեցիկ կյանքի ակնկալիքով:
Բարեկեցության փոխարեն աղջիկները ստիպողաբար դարձան մարմնավաճառներ: Եթե նրանք համարձակվեին բողոքել, Մարիուսը նրանց կծեծեր ու կբռնաբարեր: Մարիուսը շատ վտանգավոր մարդ է, ով կանանց որպես ծառա է ընկալում, որոնց հիմնական նպատակն է իրեն ֆինանսապես և սեռական առումով բավարարել»:
Տուժած աղջիկներից մեկի մայրը հայտնել է դատաքննության ժամանակ, որ իրականության մասին իմացել է միայն այն ժամանակ, երբ Մարիուսին ձերբակալել են: Ըստ նրա, իր աղջիկը Անգլիայից պարբերաբար զանգահարում ու ուրախ ձայնով ասում, որ ինքը շատ լավ է իրեն զգում և որ ամեն ինչ շատ լավ է: Ավելին ասել չէր կարողանում, քանի որ Մարիուսը իր հետ էր: Ի վերջո աղջիկը խեստովանել է, որ Մարիուսը իրեն ծեծել է, բռնաբարել և ստիպել աշխատել իրենց համար»:
Հետաքննիչը պարզել է, որ հայր և որդի ամսեկան 20.000 դոլար են վաստակել աղջիկներին ստիպելով աշխատել օրը 12 ժամ: Ըստ ոստիկանության տվյալների, այդ գործընթացը շարունակվել է ավելի քան 4 տարի:
Դատարանը լսել է, թե ինչպես է Բոգդան Նեջլովինուն որդուն խորհուրդ տվել, որպեսզի վերջինս իր սեփական մարմնավաճառության բիզնեսը ունենա:
Նրանց հետ աշխատել է նաև Խուանիտա Հանթինգթոնը, ով «ընդունարանում» է աշխատել: Նա հավաքել է աղջիկների «վաստակած» գումարը և հանձնոել Մարիուսին: Նա նույնպես ազատազրկված է:
Նրանց երեքի դատավճիռը կլինի չորեքշաբթի, Հունվարի 26-ին: