Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունվարի 17-ի դրությամբ ապահովագրված է ՀՀ ավտոմեքենաների մոտ 65 տոկոսը, եւ եթե այսպես շարունակվի, ապա կստանանք գրեթե լիարժեք ծածկույթ` 80-85 տոկոս, որը առաջին տարվա համար միջազգային ասպարեզում համարվում է լավ չափանիշ:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի քաղաքականության եւ ֆինանսական կայունության վարչության պետ Վահե Վարդանյանը:
Ապահովագրական ընկերությունները հիշյալ ժամանակահատվածում ստացել են 1.200 զանգ, փոխհատուցման դիմում են ներկայացրել ավելի քան 350 անձ, որոնցից 120-ի գծով արդեն իսկ սկսվել է փոխհատուցման գործընթացը:
Ինչ վերաբերում է խնդրին, որ տեսուչները ուշանում են օրենքով սահմանված մաքսիմալ 45 րոպեից դեպքի վայրում լինել, ապա Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տնօրեն Վահան Ավետիսյանի հավաստմամբ` 45 րոպե սպասելուց հետո վարորդն իրավունք ունի հեռանալ եւ համապատասխան փաստաթղթերով ներկայանալ ապահովագրական ընկերություն:
Կեղծ կտրոններ դեռեւս չեն հայտնաբերվել կամ էլ այնպիսի վարպետությամբ են կեղծված եղել, որ չեն տարանջատվել. կեղծարարը կտուգանվի 150.000 դրամով: