|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Իտալիայի հեռահաղորդակցության բնագավառում երաշխիքների պետական գերատեսչությունը` Agcom-ը, պետական Rai հեռուստաընկերությանը տուգանել է 100 հազար եվրոյով երկրի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի անունը հաճախ հիշատակելու եւ ընդդիմադիր քաղաքական գործիչներին անտեսելու համար. տեղեկացնում են իտալական ԶԼՄ-ները:
Որոշումը կայացվել է` հեռուստաեթերը մի քանի շաբաթ վերլուծելով:
Բանն այն է, որ մայիսի 15-ին եւ 16-ին Իտալիայում անցկացվելու են վարչական մարմինների ընտրություններ, իսկ Բեռլուսկոնին Միլանում գլխավորում է «Ազատության ժողովուրդ» կուսակցության ընտրացուցակը:
Ըստ Agcom-ի` գործադիր իշխանության ներկայացուցիչներին, այդ թվում` վարչապետին եթերում հարկավոր է ցուցադրել միայն նրանց գործառույթների իրականացման կապակցությամբ` այն ծավալով, որն անհրաժեշտ է հեռուստադիտողին անհրաժեշտ եւ լիարժեք տեղեկատվություն մատուցելու համար: Բացի այդ` գերատեսչությունն այլ հեռուստաընկերություններից նույնպես պահանջել է լրատվական հաղորդումներում սահմանափակել կառավարության ղեկավարի անունը հիշատակելը, եւ նախընտրական շրջանում իշխանության եւ ընդդիմության միջեւ համաչափ բաշխել հեռուստաեթերը: