|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Yerkir.am-ի տեղեկություններով` մոտ մեկ ժամ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և որոշում կայացրել ևս երկու ամսով երկարաձգել նոյեմբերի 5-ի գործով կալանավորված Ավետիս Ավետիսյանի կալանքը:
Նշենք, որ Ավետիսյանի կալանքը երկարաձգելու` քննիչի միջնորդությունը դատարանը պետք քններ փետրվարի 28-ին, սակայն փաստաբանի բացակայության պատճառով այն հետաձգվել էր:
Դատարանն արդեն երկարաձգել է այս գործով կալանավորված Վարդան Վարդանյանի, Ալեք Պողոսյանի, Սևակ Մնացականյանի և Տիգրան Պետրոսյանի կալանքի ժամկետները: