|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Առանց որոշակի բնակության վայրի, ազգությամբ հայ Գումեդին Գրիշայի Բելոսոնյանը փորձել է ինքնասպանություն գործել Մոսկվայում՝ ՌԴ նախագահի ընդունարանի շենքում։
Միջադեպը տեղի է ունեցել դեռ երեկ` հունվարի 13-ին։
Свободная пресса-ին Մոսկվայի իրավապահները հայտնել են, որ դեկտեմբերի 13-ին, ժամը` 14։30-ին, Իլյինկա 23 հասցեում գտնվող Մեդվեդեւի ընդունարանի տարածք է մտել մի տղամարդ եւ ածելիով իրեն պարանոցի շրջանում եւ աջ ձեռքին տարբեր վնասվածքներ է հասցրել։
Դեպքի վայր ժամանած շտապ օգնության մեքենան տղամարդուն հիվանանոց է տեղափոխել։
Արդեն հաստատվել է, որ 1970թ. ծնված տուժածը Ռուսաստանի տարածքում գրանցում չունի եւ ազգությամբ հայ է։
Հայտնի է նաեւ ինքնասպանության փորձի պատճառը։ Նախնական տվյալներով՝ այդ քայլով անտուն հայը փորձել է ուշադրության արժանանալ՝ գոնե ինչ-որ փաստաթուղթ ստանալու նպատակով։