կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-22 21:36
Քաղաքական

Արցախը հայության գոյատևման միակ հնարավորությունն է. Իշխան Սաղաթելյան

Պաշտոնական Երևանի հավաստիացումները, որ չկա դրված փուլային տարբերակով լուծման առաջարկ, մեզ մոտ կասկած է առաջացնում։

Մեր իշխանությունները պետք է հստակ հայտարարեն, որ նման բան չկա, և Հայաստանի ապագան՝ «զարգանալ՝ չզիջելովն է»։ Այս կոնցեպտից շեղվող որևէ քաղաքական ուժ, որևէ անհատ կամ կազմակերպություն՝ դատապարտվելու է հենց մեր ժողովրդի կողմից, որովհետև Հայաստանի զարգացման ճանապարհը դա է։

Նրանք, ովքեր քարոզում են՝ «եկեք, տանք՝ պրծնենք, լավ ապրենք, և մեր բոլոր խնդիրները դրանով են պայմանավորված», պարզապես ազգի դավաճաններ են։

Արցախը մեզ որևէ մեկը նվեր չի տվել։ Մեր ժողովրդի արյան գնով, զրկանքների գնով ազատագրել ենք մեր հայրենիքի մի մասը, որը նաև մեր անվտանգության, Երևանի, ՀՀ և համայն հայության գոյատևման միակ հնարավորությունն է։