Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Վերածնունդ» երիտասարդական ավանի շահառուները այսօր թաղամասում հավաք են կազմակերպել բարձրաձայնելու թաղամասն օր առաջ բնակեցնելու խնդիրը։
«Վերածնունդ» թաղամասի կառուցման համար խնդիրներ են ստեղծում, հիմա էլ չեն թողնում ծառերը հեռացնենք. այս մասին ասաց «Վերածնունդ» երիտասարդական թաղամասի շահառու Կարեն Բալումյանը։
Տարբեր պատճառներով նախագծի ավարտն ուշացել է, բայց հիմա, երբ երբ թվով 6 շենքերը կառուցված են, իսկ բազմաթիվ բնակարաններ կահավորված ու թվում է, թե շուրջ 800 ընտանիքների` սեփական բնակարանում ապրելու երազանքը շատ մոտ է իրականություն դառնալուն, նոր խոչընդոտ է առաջացել։
Թաղամասը պետք է միացնել կոմունալ ենթակառուցվածքներին (ջրագիծ, գազատար) , թաղամասն տանող ճանապարհը պետք է կառուցել, բայց աշխատանքների ավարտին խանգարում են այդ հատվածում գտնվող ակացիաները։
Երևանի քաղաքապետարանը հրաժարվում է իր իսկ հաստատած նախագծից։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեմ է իր նախորդի հաստատած գլխավոր նախագծի շրջանակներում թվով 32 ակացիա տեսակի ծառերի տեղափոխմանը։ Թաղամասի բնակիչները շեշտում են` դրված է ոչ թե ծառահատման, այլ տեղափոխման խնդիրը, իրենք կարեւորում են բնապահպանական խնդիրները, պատր6են ծառատունկ իրականացնել ու ավելի շատ ծառ տնկել, բայց համայնքային իշխանությունից օպերատիվ դրական լուծում են ակնկալում, առանց այդ լուծման թաղամասի բնակեցումը հնարավոր չէ։
Բացի այս, քաղաքապետարանը մերժել է շուրջ 5 հազար ապագա բնակիչ ունեցող թաղամասի համար կանգառի եւ անցումի կառուցման բնակիչներից մեկի դիմումը, խնդրանքը համարելով ոչ նպատակահարմար այն դեպքում, երբ այդ փողոցում, որտեղ գտնվում է թաղամասը, առանց համապատասխան ենթակառուցվածքների բնակվելը անհնարին, եթե չասենք, վտանգավոր կարող է լինել։
Թաղամասի բնակիչները պահանջներ ունեն նաեւ կառուցապատող ԵՊՀ շրջանավարտների միավորում ՀԿ-ից։ Այն է` ամենասեղմ ժամկետներում ամբողջությամբ ավարտին հասցնել տարիներ ձգված աշխատանքները, բնակարաններում ապահովել գազի, ջրի, հոսանքի հասանելիություն եւ վերջապես թաղամասը հանձնել շահագործման։