կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-14 01:38
Քաղաքական

Նշանակվել է նոր ՀՀ զինդատախազ

Նշանակվել է նոր ՀՀ զինդատախազ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Խաչատուրյանն ազատվել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից:

 

Երկրի ղեկավարի կարգադրությամբ ՀՀ նախագահի օգնականի պաշտոնից ազատվել է Գեւորգ Կոստանյանը` նախագահի մեկ այլ հրամանագրով նշանակվելով ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:

 

Գեւորգ Սուրիկի Կոստանյանը ծնվել է Երեւանում 04.10.1977թ.:

 

1999թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը գերազանցությամբ:

 

2002թ. ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան եւ պաշտպանել թեկնածուական ատենախոսություն` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, դոցենտ է: Ատենախոսության թեման` «ՀՀ Ազգային ժողովի սահմանադրաիրավական կարգավիճակը»:

 

2006-ից ուսումնառություն է անցել Մեծ Բրիտանիայի Նոտինգեմի համալսարանում:

 

1995-ից աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատու:

 

01.06.2001թ. նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնում:

 

15.01.2003-ից մինչեւ 13.05.2004թ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում, ապա` մինչեւ 14.03.2006թ., կրկին զբաղեցրել է նախարարի խորհրդականի պաշտոնը:

 

14.03.2006թ. մինչեւ 02.07.2008թ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, ապա նշանակվել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնում:

 

18.02.2004-ից մինչ այժմ հանդիսանում է ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

 

02.07.2008թ. հանդիսանում է ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը:

 

01.10.2002թ. մինչ այժմ դասավանդում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

 

Ներկայումս սովորում է ՀՀ ազգային ակադեմիայի փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի դոկտորանտուրայում, գիտական թեման` «Արդար դատաքննության եւ անձի անձեռնմխելիության կոնվենցիոն դրույթների կիրառման ներպետական դատարանների հայեցողության շրջանակները»:

 

Ծառայել է ՀՀ զինված ուժերում:

 

Ամուսնացած է, ունի մեկ դուստր եւ մեկ որդի:

 

Անկուսակցական է: Տիրապետում է անգլերեն եւ ռուսերեն լեզուներին: Մեկ տասնյակ գիտական հոդվածների եւ մենագրության հեղինակ է: