ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով նշանակվել են Հայաստանի մինչև 17 և 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականների գլխավոր մարզիչները: Մինչև 17 տարեկանների հավաքականը կշարունակի գլխավորել Սուրեն Չախալյանը, մինչև 19 տարեկանների ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնը կստանձնի Վարազդատ Ավետիսյանը:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան: