Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ մեր տեղեկությունների` առաջիկայում Նոր Նորքի վարչական տարածքի ղեկավար է նշանակվելու ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանի որդին: Մինասյանը, պարզվում է, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի քավորն է:
Արաբկիրի նորանշանակ թաղապետ Էդուարդ Մուշեղյանն էլ, ըստ մեր տեղեկությունների ցանկանում է ստանձնել նաեւ Արաբկիրի ՀՀԿ տարածքային կազմակերպության ղեկավարի պաշտոնը: Այդ պաշտոնն այժմ զբաղեցնում է Հովհաննես Շահինյանը: Խոսվում է նաեւ, որ, որ Երեւանի այլեւս նախկին գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի եւ փեսայի` Միքայել Մինասյանի քեռու` ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանի որդին` Միքայել Հասրաթյանը:
Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը, սակայն, երեկ մեզ ասաց, թե գլխավոր ճարտարապետի անունը կարող է հայտնի դառնալ միայն մի քանի օրից: Նշենք, որ Կարեն Կարապետյանն իր ընտրվելուց անմիջապես հետո հայտարարել էր, որ կադրային ջարդ չի անելու: