|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի պաշտոնավարումը չի կասեցվել։ Քննիչը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել բացակայելու արգելքը։ Համանման խափանման միջոցներ են ընտրվել նաև բռնությունից տուժած, բայց մեղադրյալի կարգավիճակ ունեցող Արթուր Չախոյանի և ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի նկատմամբ։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն՝ նշելով, որ ՔԿ-ից հայտնել են, թե Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ երկու քրեական վարույթներով էլ բոլոր վեց մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Հիշեցնենք՝ Նոր Նորքի թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի հետ միասին ծեծել էին բլոգեր Արթուր Չախոյանին, նա տեղափոխվել էր հիվանդանոց։