2022թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կկայանա հունվարին
ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ 2022թ. Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունը, հնարավոր է անցկացվի ոչ թե հունիս - հուլիս ամիսներին, այլ ձմռանը` հունվարին: Բլատերը ասել է այդ մասին կլոր սեղանի ժամանակ, Քաթարում Ասիայի Գավաթի բացման ժամանակ:
"Մենք ունենք ժամանակ, որպեսզի քննարկենք այդ հարցը: Առջևում դեռ 11 տարի կա, բայց մենք պետք է ընտրենք ամենահարմար ժամանակն աշխարհի առաջնությունը հաջող անցկացնելու համար, իսկ դա հունվարն է, կամ էլ տարվա վերջը" ըստ «Ռոյթերսի», ասել է Բլատեռը:
Հարցը նրանում է, որ Քաթարում հունիսին միջին ջերմաստիճանը հասնում է Ցելսիուսով 50 աստիճանի, իսկ հունվարին ընդամենը 20-30 աստիճան է: