|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունը պաշտոնապես կվերսկսվի հունիսի 3-ին։ Այս մասին գրում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատված առաջնության առաջիկա տուրը կշարունակվի հունիսի 3-7-ին: Մինչ առաջնության ընդհատումը մրցաշարային աղյուսակի առաջատարը «Պորտու»-ն էր 60 միավորով: Երկրորդ տեղում «Բենֆիկա»-ն է․ եռյակը եզրափակում է «Բրագա»-ն:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարտ ամսից դադարեցվել են եվրոպական մի շարք առաջատար երկրների առաջնությունները, բացառությամբ Բելառուսի առաջնության: Մինչ այս վաղաժամ ավարտվել են Մեքսիկայի Արգենտինայի, Շոտլանդիայի Բելգիայի և Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունները: