Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վերջին հնգօրյակում Իտալիայի վայրի աշխարհի մասնագետները և անտառային պահպանման ծառայության աշխատակիցները հավաքել են ավելի քան 1000 սատկած աղավնիներ, ինչպես նաև այլ թռչուններ:
Միայն թռչունները չեն թունավորված, գետերի ափերին և ծովափերին տարածված են նաեւ միլիոնավոր սատկած ձկներ:
Թռչունների մեծամասնությունը հայտնաբերվել է արդյունաբերական շրջանում Ֆաենզա քաղաքից դուրս, իսկ մյուսները հայտնաբերվել են քաղաքի կենտրոնում, ծառերի վրա, փողոցում և արահետներում:
Տեղական թերթերից մեկը գրում է. «Եկեք հուսանք, որ սա թունավորում է կամ հիվանդություն, քանի որ այդ փաստի հետ ավելի հեշտ է համակերպվել, քան այն մտքի, որ աշխարհի վերջը մոտենում էե:
Տեղական Համաշխարհային Վայրի բնության կազմակերպության ներկայացուցիչ Մասսիմո Բոլոնիեզին ասում է, «Մենք կիրակի օրը սկսեցինք տեղեկատվություն ստանալ և դրանից հետո դրանք ամեն օր ենք ստանում»:
«Հետաքննությունը կատարվում է սատկած մարմինների վրա, տեղական անտառային կազմակերպության կողմից և մենք պատասխանները պետք է ստանանք հաջորդ շաբաթ, բայց մեծ քանակությունն է, որ այս իրադարձությունը դարձնում է այսքան ակնառու, իսկ տվյալ պահին սա հանելուկ է»: