կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-20 18:58
Առանց Կատեգորիա

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ում գլխարկներով աղավնիներ են թռչում. պատասխանատուն P.U.T.I.N.-ն է

ԱՄՆ-ում նախագահ Թրամփի կարգախոսով՝ «Դարձյալ մեծ դարձնենք Ամերիկան», կարմիր գլխարկներով աղավնիներ են թռչում. տեղեկացնում է yerkir.am-ը՝ Լաս Վեգասի KSNV հեռուստաալիքին հղումով:

Աղավնիներին բաց են թողել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության բանավեճից առաջ: Պատասխանատվությունը ստանձնել է P.U.T.I.N. (Pigeons United To Interfere Now՝ «Միջամտության համար միավորված աղավնիներ») խմբավորումը, որի ներկայացուցիչներն իրենք են ուղարկել մամուլի հաղորդագրությունը ԶԼՄ-ներ:

Նրանց խոսքով՝ աղավնիները հատուկ պատրաստություն են անցել «այդ պատասխանատու առաքելության համար»: Ի դեպ, երամի առաջնորդը եղել է ոչ թե գլխարկով, այլ Թրամփի սանրվածքը հիշեցնող կեղծամով:

Կենդանիների պաշտպանության կազմակերպությունները դեմ են նման ակցիաներին: Նրանք պնդում են, որ գլխարկները ծածկում են թռչունների տեսադաշտը, իսկ սոսինձը, որով դրանք ամրացվում են, կարող է ազդել թռչունների առողջության վրա: