կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-03 16:48
Առանց Կատեգորիա

Ազատը ու տղերքը սև կամ սպիտակ չէին՝ ճերմակ-ճերմակ աղավնիներ էին

Ազատը ու տղերքը սև կամ սպիտակ չէին՝ ճերմակ-ճերմակ աղավնիներ էին

Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի տնօրեն, ՀՅԴ ցուցակով Երևանի ավագանու թեկնածու Պարույր Սանթրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Այս օրն արդեն երեք տարի է՝ սկսվում է ուրախությամբ ու ժպիտով, բայց շարունակվում է արցունքներով։ Արդեն երրորդ տարին այսս օրը մեզ ու իր որդուն՝ ապրիլյան պատերազմի հերոս նահատակ ու մեր ուսանող Ազատ Սիմոնյանին հյուր է գալիս ու որդու անունով անվանակոչված լսարան ծաղիկներ է բերում Ազատի մայրը։ Այս տարի արցունքներն ավելի շատ էին։ Ազատի մայրն եկել էր 2017-ին ծնված փոքրիկ Արթուրի հետ։ 

Տղեքը հաստատ իմացել են հանուն ինչի ու ինչ են անում։ Իրանք այսօր չկան, որ մենք դաս անենք, որ ապրենք, որ...
Ազատը ու տղերքը սև կամ սպիտակ չէին։ Իրենք ճերմակ-ճերմակ աղավնիներ էին, որ գնացին՝ մեզ ապրել պարտադրելու որոշումով»։

 

Image may contain: 2 people, people standing and indoor