|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կորոնավիրուսն Իսպանիայում ավելի արագ է տարածվում ու ավելի լուրջ է, քան Իտալիայում. գրում է իսպանական El Pais թերթը, հայտնում է Yerkir.am-ը։
Նշվում է՝ համաճարակային տեսանկյունից Իտալիայում առավել խնդրահարույց է երեք շրջան՝ Լոմբարդիան, Էմիլիա-Ռոմանյան ու Վենետոն: Միևնույն ժամանակ Իսպանիայում վարակն արագ տարածում է գտնում ինքնավար համայնքներում, որտեղ նախկինում չի գրանցվել:
Վերջին տվյալներով՝ երկրում գրանցվել է վիրուսի մոտ 40 հազար դեպք, որի հետևանքով մահացել է 2696 մարդ: Վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է վարակի ավելի քան 4500 նոր դեպք, իսկ մեկ օրում մահացել է 385 մարդ: