|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այսօր կմեկնարկի «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության և բարբառի երրորդ մրցույթ-փառատոնը, որի շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերից մոտ 22 մասնակից իր բարբառով հեքիաթներ կպատմի: Փառատոնը կանցկացվի Հովհաննես Թումայանի տուն-թանգարանում: Այն կմեկնարկի ժամը 19-ին:
Ինչպես yerkir.am-ին տեղեկացրեց թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, այս տարի մասնակիցներ կան բոլոր մարզերից, բացի Լոռիից. «Երկու երեխա էլ չի մասնակցի փառատոնին. մեկը ոտքն է կոտրել, մյուսն էլ` Վրաստանից չի կարողանում գալ Հայաստան»:
Թուխիկյանը տեղեկացրեց, որ փառատոնի բացումը կանեն թանգարանի թատերախմբի սաները, որոնց ներկայացմանը կմասնակցեն նաեւ նախորդ տարվա փառատոնի հաղթողները:
Փառատոնի հիմնական նպատակն է վերհանել, պահպանել մոռացության մատնված բարբառները: Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2008 թ.: Փառատոնին մասնակցել կարող են առանց տարիքային սահմանափակման բոլոր նրանք, ովքեր սիրում են հեքիաթ պատմել և տիրապետում են բարբառի, քանի որ հեքիաթները պատմվելու են բացառապես բարբառներով: Նախապատվությունը կտրվի ավանդական-ժողովրդական հեքիաթին: Պատմվելիք հեքիաթի տևողությունը մինչև 7 րոպե է:
Փառատոնի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 25-ին: