Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Դիոքսինով աղտոտված 14 տոննա ձու է Հոլանդիայից ներկրվել Միացյալ Թագավորություն: Դեկտմբերի 12-ին ներմուծված այս ձվերը պետք է օգտագործվեն մայոնեզի եւ խմորեղենի պատրաստման համար:
Սննդի չափանիշների գործակալությունը երեկ հայտնել է, թե ձվերի աղտոտվածության աստիճանն այնքան ցածր է, որ չի կարող սպառնալ մարդու առողջությանը: Սակայն անհնար է համոզվել, թե արդյո՞ք այդ ձուն չի վաճառվել մարդկանց:
Աղտոտումը տեղի է ունեցել Գերմանիայում, երբ դիոքսինով աղտոտված 3000 տոննա կեր են ուղարկել մոտ 1000 թռնաբուծական եւ անասնաբուծական ֆերմաներ: Որոշ թռնաֆաբրիկաներից ձվերը վերամշակման համար ուղարկել են Հոլանդիա:
Հայտնաբերվել է, որ Գերմանիայում արտադրված այդ ձվերը պարունակում են հինգ անգամ ավելի շատ դիոքսին, քան թույլատրում է ԵՄ օրենսդրությունը:
Դիոքսին թույնը առաջանում է թափոնների այրումից եւ արտադրական այլ գործընթացների արդյունքում: Այն պարունակում է քաղցկեղածին տարրեր եւ խիստ վտանգավոր է հղի կանանց համար:
Սննդի չափանիշների գործակալությունը հայտնել է նաեւ, որ թեեւ ներկրված ձվերում պարունակվող դիոքսինը վտանգավոր չէ մարդու առողջության համար, սակայն երկար ժամանակ նման սնունդ օգտագործելու դեպքում այն իր բացասական ազդեցությունը կունենա:
Այս մասին հաղորդում է «Թելեգրաֆը»: