Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2010թ. դեկտեմբերի 10-ի դրությամբ Սեւանա լճի ջրի մակարդակը 1899.71մ է, այսինքն` 2009թ. համեմատությամբ այն բարձրացել է 47սմ-ով:
Ըստ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի՝ 2010թ. պահպանվել է Սեւանա լճի մակարդակի բարձրացման կայուն միտումը: Համեմատության համար նա նկատել է, որ 2008-ին լիճը բարձրացել էր 6 սմ-ով, 2009-ին՝ 38 սմ-ով: Ընդ որում, դա այն պայմաններում, երբ 2010-ին Սեւանա լճից ավելի շատ ջուր է բաց թողնվել: Եթե 2009-ին լճից բաց էր թողնվել 126 մլն խմ ջուր, ապա ընթացիկ տարում՝ 157 մլն խմ: Արփա-Սեւան թունելով 2010թ. Սեւանա լիճ է լցվել 235 մլն խմ ջուր՝ 2009-ի 203,8 մլն խմ-ի դիմաց:
ՀՀ 2010թ. պետական բյուջեի «Սեւանա լճի ջրածածկ անտառտնկարկիների մաքրման ծառայություններ» ծրագրով նախատեսված մաքրման աշխատանքների ավելի արդյունավետ կազմակերպման նպատակով գնվել է բարձրորակ ջրածածկ եւ ճահճացած տարածքներում աշխատելու համար նախատեսված հատուկ հողահան բազմաֆունկցիոնալ էքսկավատոր: Այս տարի մաքրվել է 138 հեկտար ջրածածկ տարածքներ:
2011թ. Սեւանը ձկնառատ կլինի. այս է փաստում Վարդենիկ գետի գետաբերանի մոտակայքում նոյեմբերին ամառային իշխանի մոտ 192.000 մանրաձկան բացթողումը:
«Սեւանի առափնյա տարածքների ապամոնտաժման աշխատանքները սկսել ենք մեր կառույցներից: Ջրի մակարդակը տարեցտարի բարձրանում է, եւ ջրին դժվար է բացատրել, թե այսինչ կառույցը պատկանում է ինչ-որ օլիգարխի, արի շրջանցենք իրեն»,-ասաց Արամ Հարությունյանը:
Այս տարի ապամոնտաժվել է 78 շենք եւ շինություններ, այդ թվում` 23-ը` «Սեւան ազգային պարկ»-ի տարածքում:
2010-ին ձեւակերպվել են կենդանական աշխարհի օգտագործման 14 լիցենզիաներ, իսկ ընդունված իրավական ակտերի արդյունքում կատարելագործվել է ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման համակարգը:
Համաձայն ՀՀ վարչապետի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» որոշման` հսկողություն է իրականացվել Արարատի եւ Արմավիրի մարզերում, որի արդյունքում հայտնաբերվել է 8403.85 լ/վրկ ապօրինի ջրառի ծավալներ, լուծարման ենթակա 525 հոր, օրինականացման ենթակա 1035, իսկ կոնսերվացման ենթակա` 470 հոր:
Արտանետումների պետական հաշվառման եւ նորմավորման ոլորտում այս տարի ընդգրկված է եղել 1301 կազմակերպություն` իրենց մթնոլորտի արտանետման ավելի քան 3850 աղբյուրով, որոնց նկատմամբ իրականացվել է պետական վերահսկողություն:
Թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարումն ամփոփելու նպատակով իրականացվել է ՀՀ տարածքում գործող 633 կազմակերպություններում առաջացած արտադրության ու սպառման թափոնների պետական հաշվառում եւ դրանց դասակարգում` ըստ վտանգավորության աստիճանի:
Տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումների եւ օպերատիվ աշխատանքների արդյունքում ընդհանուր առմամբ հայտնաբերվել են 810 խախտումներ, եւ կազմվել է վնասի հատուցման 363 արձանագրություն` 135.24 մլն դրամի փոխհատուցմամբ:
2009-2010թթ. անտառատնտեսություններում կատարած ստուգումների արդյունքում հաշվարկված շրջակա միջավայրին պատճառված վնասներից 2010թ. պետբյուջե է վերականգնվել 10,9 մլն դրամ գումար:
Բնապահպանության նախարարը հատկանշական համարց Արփի լճի քարտեզագրման, հյուրանոցի, ինչպես նաեւ «Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտու համայնքների զարգացման առաջնահերթ ծրագրերի իրականացումը: