Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաղը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նիստ է հրավիրել, որտեղ որոշում է կայացնելու թանկացնել մեծածախ ջրի սակագինը: Նշենք, որ մանրածախ ջրի սակագինը առայժմ անփոփոխ է մնալու բնակիչների համար: Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ նույն հանձնաժողովը թանկացրեց էլեկտրաէներգիան բնակիչների համար:
Հերթական թանկացման մասին Yerkir.am-ը զրուցեց ընդդիմադիր քաղաքական գործիչներ` «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ: Նրանց առաջին արձագանքը հեգնանքն էր:
Արամ Մանուկյանը ասաց. «Տո, լավ են անում թանկացնում են, շատ էլ ճիշտ են անում»:
Իսկ Արմեն Մարտիրոսյանը կատակեց` ասելով որ անգամ մեկնաբանելու կարիք էլ չկա: «Ճիշտ են անում, Հայաստանի իշխանությունները թանկացնում են ամեն ինչը, որ ավելի հեշտացնեն քաղաքացիների ապրելակերպը, որ սոցիալապես ավելի ապահով դարձնեն երկիրը, ու որ քաղաքացիները էլ որևէ խնդիր չունենան»,- ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ թեեւ բնակիչների համար ջրի սակագինը չի բարձրանում, բայց մեծածախի դեպքում սակագինը բարձրացնելը միևնույն է` ազդելու է բոլորի վրա, այսինքն` բոլորն են տուժելու դրանից: Գյուղացին պարտադրված թանկացնելու է գյուղատնտեսական մթերքը:
«Դե որ ջուրը, էլեկտրաէներգիան, գազը թանկ են, մնացած բաներն էլ հերթով թանկանալու են: Ցանկացած էներգառեսուրսի թանկացում, որը նաև հիմքն է բոլոր արտադրական հարաբերությունների, իր հետ բերելու է թանկացումներ` հարվածելով քաղաքացիների սոցիալական վիճակին»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Արամ Մանուկյանն էլ առաջարկեց հակառակ հայտարարությամբ հանդես գալ. «Հարգելի մեծածախ ջուր օգտագործողներ, համաձա՞յն եք, որ ջուրը թանկացնենք: Եթե չեն արձագանքում, ուրեմն ամեն ինչ նորմալ է, և հանձնաժողովը ճիշտ է անում, որ թանկացնում է»: