| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումը չի խաթարի Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, սակայն նման որոշումը ոչ բարեկամական քայլ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին ասել է Դաշնության խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը:
Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի3-ին, ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Հռոմի ստատուտը։
«Ես վստահ եմ, որ ոչ մի ուժի չի հաջողվի ոչնչացնել ռուս և հայ ժողովրդի դարավոր բարեկամությունը», - նշել է Վորոբյովը:
Միևնույն ժամանակ նա ասել է, որ այս որոշումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ։
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովը 60 կողմ, 22 դեմ ձայներով, վավերացրեց Հռոմի ստատուտը։