կարևոր
6934 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-03 12:37
Քաղաքական

Ի՞նչ է տալու Հայաստանին Հռոմի ստատուտի վավերացումը

Ի՞նչ է տալու Հայաստանին Հռոմի ստատուտի վավերացումը

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց, թե ինչ կտա Հայաստանին Հռոմի ստատուտի վավերացումը։ Ազգային ժողովում համապատասխան նախագծի քննարկման ժամանակ Եղիշե Կիրակոսյանն ընդգծեց, որ Հռոմի ստատուտի վավերացումը սահմանում է դատարանի իրավազորությունը Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ։

«Այն որոշակիորեն երաշխիք է տալիս, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ցանկացած ծանրագույն հանցագործություն ենթակա կլինի Միջազգային քրեական դատարանի իրավազորությանը, և այն անձանց համար, ովքեր մտադրություն ունեն կատարելու նման հանցագործություն, սա առնվազն կունենա կանխարգելիչ ազդեցություն։ Կարծում եմ, որ դա պակաս հիմնավորում չէ, որպեսզի վավերացման հարցը քննարկենք։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի սուվերեն տարածքում այսօր էլ գտնվում են Ադրբեջանի զինված ստորաբաժանումներ, կանոնադրության վավերացումը վերստին հիմնավորվում է»,- ասաց Կիրակոսյանը։