կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-21 11:30
Աշխարհ

Հայկական հարցերի շուրջ հատուկ քննարկում` ԱՄՆ Կոնգրեսում

Հայկական հարցերի շուրջ հատուկ քննարկում` ԱՄՆ Կոնգրեսում

Փետրվարի 19-ին Միացյալ Նահանգներում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մասնակցել է Կոնգրեսի Հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի գրասենյակի կողմից կազմակերպված՝ հայկական հարցերի շուրջ հատուկ քննարկման, որին մասնակցել են նաև ավելի քան 60 կոնգրեսականների աշխատակազմերի ներկայացուցիչներ. տեղեկացնում է Asbarez-ը:

 

Միջոցառման բանախոսները՝ ՀՀ դեսպանության դեսպանորդ Հրաչյա Թաշճյանը, Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր վարիչ Արամ Համբարյանն ու Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Դանիել Քուշակճյանը իրենց ելույթներում անդրադարձել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը, ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին, Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ինչպես նաեւ՝ Հայաստանի եւ Արցախի անվտանգության երաշխավորման հետ կապված հարցերին:

 

Իր ելույթի ընթացքում Ռոբերտ Ավետիսյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը եւ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Միացյալ Նահանգների` այդ ուղղությամբ ձեռնարկվող միջնորդական ջանքերը: ԼՂՀ ներկայացուցիչը նաեւ անդրադարձել է ԼՂՀ եւ ԱՄՆ հարաբերությունների հիմնական ուղղություններին, համագործակցությանն ու Արցախին տրամադրվող տարեկան օգնությանը: