Փոխարժեքներ
12 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.07 |
EUR | ⚊ | € 443.2 |
RUB | ⚊ | ₽ 4.6567 |
GBP | ⚊ | £ 511.21 |
GEL | ⚊ | ₾ 142.03 |
Շվեդական իշխանությունները հինգշաբթի երեկոյան 8:30-ի սահմաններում ահազանգ են ստացել մետրոյում գտնվող կասկածելի փաթեթի մասին: Ահազանգից հետո իշխանությունները էվակուացրել են կենտրոնական Ստոկհոլմի մետրոյի կայանը:
«Կունգստրաթսգորդեն կայանը ամբողջովին էվակուացվել է, գնբացքները չեն աշխատում և սակրավորները ներսում են»,- տեղեկացրել է Ստոկհոլմի ոստիկանության մամլո քարտուղարը:
Երբ կայանը ամբողջովին էվակուացվել է, մասնագետները ուսումնասիրել են փաթեթի միջի սարքը և պարզել, որ այն անվնաս է, և կայանը նորից բացվել է:
«Այն պայթուցիկներ չէր պարունակում, բայց ակնհայտորեն այնպես էր պատրաստված, որպեսզի ռումբի նմանվեր: Երևի սա ինչ որ դաժան կատակ է»,- ասել է ոստիկանության աշխատակիցը:
Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Ստոկհոլմում, ճիշտ է չհաջողված, բայց առաջին ահաբեկչական ակտն էր տեղի ունեցել, որի արդյունքում մահացել էր մահապարտ ահաբեկիչը, իսկ երկու հոգի վնասվել էին: