Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ամանորը մոտենում է, բայց տոնը գեղեցկացնող սպասելի ձյունը չկա ու չկա: «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանական կենտրոնից փորձեցինք պարզել, թե եղանակային ինչ պայմաններ են սպասվում Ամանորի նախաշեմին: Կդիմավորե՞նք Նոր տարին ձյան փաթիլների ներքո` կենտրոնը հստակ ասել չկարողացավ, քանի որ ճշգրիտ կանխատեսումներ արվում են միայն 5 օրվա համար: Այսպես` առաջիկա 5 օրերին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն առանձնակի փոփոխություններ չի կրի: Առավաելագույն ջերմաստիճանը կգրանցվի Սյունիքի հովտում եւ Տավուշում` +14 աստիճան: Այս վայրերում նվազագույն ջերմաստիճանը կլինի +5-ից +7: Արարատյան դաշտում այս օրերին կգրանցվի առավաելագույնը 10-12 աստիճան տաքություն, նվազագույնը` 5-7 աստիճան ցուրտ: Լեռնային շրջաններում առավելագույն ջերմաստիճանը կհասնի +3-ից +7 աստիճանի, նվազագույնը` -8-ից -13 աստիճանի: Ըստ հիդրոօդերեւութաբանական կենտրոնի` հունվար ամսին տեղումները կլինեն նորմայից ավել, ջերմաստիճանը` նորմային մոտ, դրական շեղումով: