|
Փոխարժեքներ
12 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.84 |
| EUR | ⚊ | € 447.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.8218 |
| GBP | ⚊ | £ 510.83 |
| GEL | ⚊ | ₾ 141.56 |
«Թեպետ չեմ սիրում թատերական ներկայացումները DVD տարբերակով, սակայն հիմա դա անհրաժեշտություն է. ներկայացումը այսպիսով կապրի բավականին երկար»,- ասաց Հրանտ Թոխատյանը ու հայտարարեց, որ այսուհետ «Մեա կուլպա»-ի 500-րդ ցուցադրությունը կլինի վերջինը:
«Մեա կուլպա»-ի ստեղծագործական խումբը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին, որ ներկայացման 8 տարիների ընթացքում ներկայացումը դիտել է մոտ 300 հազար մարդ: «Իհարկե, ներկայացումը դեռ արդիական է մեր օրերում: Բեմադրության ժամանակ մենք անգամ չէինք կարծում, որ այն այսքան երկար կյանք կունենա»,- ասաց «Մեա կուլպա»-ի մտահղացման հեղինակ Արթուր Համբարձումյանը:
Ի դեպ, «Մեա կուլպա»-ի ստեղծագործական խմբի անդամները նշեցին, որ իրենք արդեն աշխատում են նոր ներկայացման վրա, սակայն փակագծերը բացել չուզեցին: «Բեմադրելիս չենք մտածում հանդիսատեսի որոշակի խմբի մասին. մեր հանդիսատեսը նրանք են, ովքեր հետաքրքրվում են եւ գալիս են ներկայացումը դիտելու»,-ասաց Թոխատյանը: