կարևոր
3664 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-25 19:38
Քաղաքական

Իրականում Ադրբեջանը ոչ մի տարբերակ չի ուզում, ո՛չ Բրուսելյանը, ո՛չ Մոսկովյանը․ Հրանտ Միքայելյան

Իրականում Ադրբեջանը ոչ մի տարբերակ չի ուզում, ո՛չ Բրուսելյանը, ո՛չ Մոսկովյանը․ Հրանտ Միքայելյան

Տեղի է ունեցել մի քանի փաստաթղթի ստորագրում, բայց մի շատ կարևոր փաստաթղթի ստորագրում տեղի չունեցավ․ դա Հայաստանին օգնություն տրամադրելու փաստաթուղթն է։ Այս մասին քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը:

«Մենք գիտենք, որ կան տարաձայնություններ Հայաստանի մոտեցումների միջև և մի քանի այլ պետությունների, հատկապես՝ Ղրղզստանի մոտեցումը, որը ադրբեջանանպաստ է։  Եվ այն օգնությունը, որ Ռուսաստանը պատրաստ է տրամադրել, նրանք բլոկում են, որովհետև նրանք իրենց կողմից պետք է տրամադրեն այդ աջակցությունը»,- ասաց նա: 

Նրա խոսքով՝ եթե խոսք է գնում միայն դատապարտող հայտարարության մասին, այլ ոչ թե լրացուցիչ էլեմենտնեի մասին, ստացվում է, որ մենք ինչ-որ բանավոր քարոզչության համար շատ ավելի կարևոր բաներ ենք զիջում։ 

«Չենք ուզում լրացուցիչ դաշտում աջակցություն ստանալ, որովհետև չի տրամադրվում քաղաքական աջակցություն։ Պետք է գիտակցել, որ դա ելնում է որոշակի իրավիճակից։  Եթե կա հնարավորություն գործնական ինչ-որ բան փոխելու, պետք է հաշվի առնել, որ գործընկերները արևելյան մշակույթի կրող են, դրա հնարավորությունն ունեն, և դրանից օգտվելու ։ Նշաձողը բարձրացվում է, որպեսզի համաձայնեցում չլինի։ Եթե մենք գիտենք, որ 10 խնդիր կա, որից 3-ը հնարավոր չէ լուծել այս դաշտում, 7-ը՝ հնարավոր է, մենք կարող ենք այս 3-ից մեկը, որպես դրոշ բարձրացնել, և ասենլ, եթե չի լինում՝ ուրեմն հարցը դրա մեջ է։ Դրան ապացույց կարող ենք դիտել Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որն ուղղորդել է Ադրբեջանը, թեև մենք գիտենք, որ Ադրբեջանը ուզում է Բրուսելյան տարբերակը, բայց իրականում Ադրբեջանը ոչ մի տարբերակ չի ուզում, ո՛չ Բրուսելյանը ո՛չ Մոսկովյանը, որովհետև Ադրբեջանը ուզում է գրավել բոլոր տարածքները։ Բայց ամեն դեպքում, որպես միջանկյալ տարբերակ, Բրուսելյան տարբերակը ավելի ընդունելի է, որովհետև չի ենթադրում Արցախի որևէ առանձնացում»,- ասա նա:

Ըստ նրա, այն, որ քննարկվում է Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից, իր կարծիքով  շատ թույլ տարբերակ է․

«Եթե մենք խոսում ենք, որ անվտանգության ապահովման տեսանկյունից խնդիրներ կան, կա պակաս գործընկերների, որոնք պատրաստ են աջակցել, կամ որոնց հետ հնարավորություն կունենանք աշխատել՝ հասկանալով, որ Հայաստանը մեկուսացված է գոնե աշխարհագրորեն, չկա ոչ մի տարբերակ, որ Հայաստանին աջակցություն տրամադրվի։ Կան երկրներ, որոնց հետ կարելի է հարաբերություններ զարգացնել, և կան երկրներ, որոնց հետ դա չի լինի։ Մեր խնդիրը մեր գործընկերային ցանցի ընդլայնում է, ոչ թե նեղացումը»,-ասաց նա։