կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-22 05:39
Առանց Կատեգորիա

Ադրբեջանը սահմանափակել է Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի աշխատանքները

Ադրբեջանը սահմանափակել է Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի աշխատանքները

Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի դեկտեմբերի 21-ի նիստում, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, քննարկվել են այս տարվա աշխատանքները:

 

Հանձնաժողովի անդամները փաստել են, որ գերիներին իրենց հայրենիք վերադարձնելու գործընթացը դանդաղ է ընթանում, քանի որ ադրբեջանական կողմը չի դրսեւորում նույնքան պատրաստակամություն եւ վճռականություն: Կարեւորելով գերիներին ու անհայտ կորածներին վերադարձնելու աշխատանքների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը` հանձնաժողովի անդամները նշել են, որ Մանվել Սարիբեկյանի նկատմամբ ադրբեջանական կողմի կիրառած խոշտանգումները, ինչպես նաեւ Արթուր Բադալյանի գերության մեջ գտնվելը մեկ ու կես տարի ուշացումով հաստատելը վկայում են այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները սահմանափակում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատանքները: