|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Աֆղանստանի արևելյան Ջալալաբադ քաղաքում գրոհայինները հարձակում են գործել Միջազգային Կարմիր խաչի ներկայացուցչության վրա. հայտնում է France-Presse-ը:
Ըստ Աֆղանստանի ՆԳՆ-ի` հարձակումը սկսվել է շենքի մոտ տեղի ունեցած պայթյունով, որն իրագործել է մահապարտ ահաբեկիչը: Այնուհետև գրոհայինները հրաձգություն են սկսել և ներխուժել շենք:
Հարձակման հետևանքով վիրավորվել է Կարմիր խաչի մեկ աշխատակից: Գրոհայինների կողմից եղել է երկու զոհ: