կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-16 02:13
Աշխարհ

Ավստրալիայում փախստականների նավը բախվել է ժայռերին

Ավստրալիայում փախստականների նավը բախվել է ժայռերին

Ավստրալիայի Քրիսթմաս կղզու մոտ փախստականների նավը բախվել է ժայռերին և շրջվել՝ ջուրը նետելով 80 փախստականներին:

 

Մարդկանց բղավոցները, օգնության կոչերը լսել են կղզու բնակիչները, և փրկարարների հետ եկել օգնության:

 

Փայտե նավը, որը ենթադրվում է, որ Ինդոնեզիայից է եկած եղել, ուժեղ քամու և փոթորիկի պատճառով կղզու հյուսիսում բախվել է ժայռերին: Իշխանությունները զոհվածների կոնկրետ թիվը դեռ չգիտեն, սակայն մտավախություն կա, որ մոտ 50 զոհ կա: Փրկարարներին և բնակիչներին հնարավոր չի եղել մարդկանց օգնություն ցուցաբերել ափից, իսկ փրկարարական նավը շատ ուշ է հասել մարդկանց: Կղզու բնակիչները վերևից փորձել են մարդկանց փրկարարական օղակներ նետել:

 

Բոլոր փախստականների ազգությունը դեռ հայտնի չէ, սակայն բժիշկն տեղեկացրել է, որ բոլոր փրկվածները Իրաքից և Իրանից են եղել:

 

Քրիսթմաս կղզին, փախստականների նավերի մշտական վերջնակետն է և Ավստրալիայի հիմնական ներգաղթի կենտրոնը: