Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարմիր ծովում Pella լաստանավի վրա նոյեմբերի 3-ին հրդեհ էր բռնկվել: Բարեբախտաբար, 1230 ուղեւորներից միայն մեկն էր զոհվել, իսկ մյուսներին հնարավոր էր եղել տարհանել:
Այսօր առավոտյան Pella-ն խորտակվել է. հաղորդում է Lenta.ru-ն:
Լաստանավի սեփականատեր Arab Bridge Maritime ընկերության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ հրդեհված եւ խորտակված նավը վտանգ չի ներկայացնի միջազգային նավարկությունների համար, թեեւ Եգիպտոսի եւ Հորդանանի բնապահպանական կազմակերպությունները մտահոգված են. նրանք մտավախություն ունեն, որ աղետն, այնուամենայնիվ, շրջակա միջավայրի վրա ազդեցություն կունենա:
Դեռեւս հայտնի չէ` նավի վրա գտնվող 85 տոննա վառելիքն այրվե՞լ է, թե՞ ոչ: