Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Հայ Հեղափոխական Դաշնակցության 120-ամյակն է: Հարցին, թե ՀՀՇ-ն շնորհավորական ուղերձ ուղարկել է ՀՅԴ-ին, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն ասաց.
«Գիտեք, թե՞ ես վատ հարաբերությոնների մեջ եմ, էնքան ընկերներ ունեմ: Ես մասնակցել եմ 1 Դաշնակցության 00-ամյակի միջոցառումներին Բեյրութում: Հույս ունեմ, վստահ եմ, որ Դաշնակցությունն իր ուրույն տեղն ունի հայ քաղաքական դաշտում, նույնիսկ անհրաժեշտ դերն ունի, բայց կուզեի, որ ռեալության, ներկայի զգացողությունը իրենց մոտ լիներ դոմինանտ: Սա ցանկություն է: Եվ եթե այդպես լինի, Դաշնակցությունը կդառնա շատ ավելի ուժեղ կուսակցություն»
Իսկ թե, այնուամենայնիվ, որեւէ շնորհավորական ուղերձ ուղարկե՞լ են, թե՞` չէ, Ա. Մանուկյանն ասաց. «Չէ, իրենք որ հրավիրեին քեֆի, կարող է գնայի, բայց որ չեն հրավիրել»: