կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-10 03:05
Հասարակություն

Հայեցակարգ հայրեդարձ անհատների կամ ընտանիքների համար

Հայեցակարգ հայրեդարձ անհատների կամ ընտանիքների համար
ՀՀ կառավարությունն իր նիստում հավանություն է տվել ՀՀ հայրենադարձության գործընթացի կազմակերպման հայեցակարգին։ Հայրենադարձությունը ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում եւ մի շարք այլ փաստաթղթերում դիտարկվում է որպես պետական քաղաքականության կարևոր բաղադրիչ։ Կառավարության հավանությանն արժանացած հայեցակարգի հիմքում դրված չէ աշխարհասփյուռ հայության զանգվածային հայրենադարձության կազմակերպումը։ Հայեցակարգում սահմանվող դրույթները վերաբերում են այն հայերին, ովքեր ցանկություն կհայտնեն բնակություն հաստատել Հայաստանի Հանրապետությունում։ Նրանք կարող են լինել անհատներ կամ ընտանիքներ։