|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իսպանիայում արտակարգ դրություն է: Ավիադիսպետչերները գործադուլը խուճապ է առաջացրել կառավարությունում Իսպանիայի փոխվարչապետ Ալֆրեդո Պերես Ռուբալկաբան սպառնացել է, որ այն դիսպետչերներն, ովքեր աշխատանքի դուրս չեն գա, կհանարվեն օրինախախտներ:
Իսպանիայում աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխություններից դժգոհ դիսպետչերները գործադուլը սկսել են դեկտեմբերի 3-ին: Երկրում օդային հաղորդակցությունը կաթվածահար է եղել:
Խոշորագույն իսպանական ավիաընկերությունը` Iberia-ն, հայտարարել է մինչև կիրակի առավոտ չվերթերի հետաձգման մասին:
Նախնական տվյալներով` գործադուլի պատճառով տուժել է շուրջ 250 հազար ուղևոր: