Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Wikileaks-ի կողմից արդեն իսկ բացահայտված 607 փաստաթուղթը խոստացված բացահայտումների չնչին տոկոսն է: Հայտնի էլ չէ, թե ինչ գաղտնիքներ կան, երբ են բացահայտվելու:
Սպասողական վիճակում են շատերը. «Ինչպես ռուսական ասացվածքն է ասում մահվան սպասելը մեռնելուց վատ է»,- ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը:
«Երկիր»-ի այն հարցին, թե սովորաբար աղմուկ բարձրացնելու քաղաքական տեխնոլոգիան կիրառվում է հասարակության ուշադրությունը կարեւոր հարցերից շեղելու համար եւ այս դեպքում հավանակա՞ն է, որ վիկիլիքսյան այս հեղեղն էլ նման միտում ունի, Տ. Քոչարյանը պատասխանեց.
«Իմ կարծիքով, այո, շեղում են, այս ընթացքում ինչ-որ բաներ կանեն: Ինչ-որ գլոբալ հարց են փորձում լուծել: Լրիվ փոխել են մեդիա դաշտի կառուցվածքը: Wikileaks-ով ինֆորմացիոն դաշտը սպանել են: Ոչ մեկին այլ բան չի հետաքրքում: Սերիալ է դարձել եւ բոլորը սպասում են, թե այսօր ինչ սերիա է լինելու»: