Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բարաք Օբաման պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել 2012-ի նախագահական ընտրություններին: Նրա շտաբը, որը այնուհետեւ կտեղակայվի Չիկագոյում, արդեն սկսել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստումը, այս մասին երեկ հաղորդել է Սպիտակ տունը:
Նախատեսվում է, որ ընտրարշավի միջոցների հայթայթումը կսկսվի ընթացիկ տարվա մարտ-ապրիլից: Օբամայի հնարավոր հակառակորդների մասին առայժմ ոչինչ չի ասվում: Ամերիկյան լրատվամիջոցները, սակայն, առավել հավանական են համարում Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միտ Ռոմնիի եւ Մինեսոտա նահանգի նախկին նահանգապետ Թիմ Պոլենտիի թեկնածությունները:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ինչպես նախկինում տեղեկացվել էր, նախագահական մրցավազքին չի մասնակցելու: Նա որոշել է պաշտպանել պետության ներկայիս ղեկավարին եւ համոզված է, որ Օբաման կվերընտրվի:
Ամերիկյան մամուլը նշում է, որ Օբամայի վարկանիշը բնակչության շրջանում սկսել է աճել. պոտենցիալ ընտրողների մոտ 53 տոկոսը հավանություն է տալիս նախագահի աշխատանքին: