|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՆԱՏՕ¬ն մերժել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջարկը՝ հակահրթիռային (ՀՀՊ) պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու մասին, գրում է The Wall Street Journal¬ը£
Ռուսաստանի և ՆԱՏՕ¬ի ՀՀՊ¬ները միավորելու փոխարեն, Հյուսիսատլանտյան դաշինքի փորձագետները խոստացել են ուսումնասիրել երկու համակարգի համագործակցության հնարավորությունները£
Միասնական համակարգի ստեղծման առաջարկը Դ.Մեդվեդևն արել էր վերջերս, Ռուսաստան¬ՆԱՏՕ լիսաբոնյան գագաթաժողովում£ Խոսքը վերաբերել էր ՀՀՊ սեկտորալ համակարգին, ըստ որիª Ռուսաստանը պետք է ՆԱՏՕ¬ին պաշտպանի արևելքից, իսկ դաշինքըª ռուսական տարածքըª արևմուտքից£
Սակայն այդ ծրագրերը ՆԱՏՕ¬ն չափազանց մասշտաբային է համարել£ Դաշինքի ղեկավարությունը հույս ունի ապահովել համագործակցությունն ու տեղեկատվության փոխանակումը, բայց ակնկալում է, որ ՀՀՊ երկու համակարգերը կմնան անկախ£