|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշնեկոն շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին 46-ամյակի կապակցությամբ եւ ցանկացել քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն եւ Ռուսաստանի համար արվող բոլոր գործերում հաջողություններ:
Սակայն անցյալ տարվա սեպտեմբերին Մեդվեդեւը չէր շնորհավորել Լուկաշենկոյին ծննդյան առթիվ, քանի որ, ինչպես գրում է Gazeta.ru-ն, անցյալ տարի երկու երկրների առաջնորդների հարաբերությունները վատացել էին, եւ նրանք միմյանց հասցեին խիստ քննադատական ելույթներ էին ունենում:
Իսկ ահա անցյալ տարվա դեկտեմբերին Լուկաշենկոն հայտարարել էր, որ իր ու Մեդվեդեւի հարաբերությունները կարգավորվել են: Սակայն նույնիսկ դրանից հետո Մեդվեդեւը ներկա չէր եղել Լուկաշենկոյի երդման արարողությանը:
Ասում են` Բելառուսի տնտեսության վիճակը լավ չէ, դրա համար էլ Լուկաշենկոն փորձում է լավացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ: