|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Վատիկանում մեկնարկել է Եպիսկոպոսների Սինոդի 16-րդ ընդհանուր վեհաժողովի աշխատանքները: Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:
Հոկտեմբերի 7-ին Վատիկանում Եպիսկոպոսների Սինոդի 16-րդ ընդհանուր վեհաժողովի աշխատանքները սկսվել են Արցախին նվիրված աղոթքով։
Եկեղեցական գերագույն ժողովին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից և թեմերից 464 մասնակիցներ, որոնցից 365-ը ժողովի մասնակիցներ են, իսկ մնացածը՝ հյուրեր: Վեհաժողովը նախագահել է Գերաշնորհ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
Սրբազան Հայրը, դիմելով Աստոծուն հայցել է.
«Կայունություն և խաղաղություն տուր ամբողջ աշխարհին և հաստատուն պահիր քո սուրբ եկեղեցին, որպեսզի հանդարտվի խառնակությունը, դադարեն մեր թշնամիների հարձակումները և քո սերն ու արդարությունը հաստատվի երկրի վրա:
Տեր ողորմեա ամբողջ աշխարհին և այն երկրերին, որոնք այժմ տառապում են պատերազմից, անարդարությունից, ցավից և բռնությունից, հատկապես քո սուրբ երկիր՝ Հայաստանը և Արցախը»: