ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Բերեն դը Բրիշամբոն Մոսկվայում հայտարարել է, որ դեկտեմբերի 1-2-ը Աստանայում հրավիրված ԵԱՀԿ վեհաժողովում քննարկվելու են ձգձգվող հակամարտությունները, այդ թվում` Հարավային Կովկասի իրավիճակը: «Ռիա նովոստի» գործակալության հաղորդման համաձայն, քննարկվելու են նաև սպառազինությունների կրճատման, Աֆղանստանում և Միջին Ասիայում սպառնացող մարտահրավերների դեմ պայքարի հարցերը: 1975-ից սկսած ԵԱՀԿ վեհաժողովը բարձր մակարդակով տեղի է ունեցել ընդամենը վեց անգամ, վերջին անգամ` 1999 թվականին Ստամբուլում: