|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Վարշավան շարունակում է անհամաձայնություն հայտնել նախկին նախագահ Լեխ Կաչինսկու Ту-154 ինքնաթիռի կործանման պատճառներն ուսումնասիրող միջպետական ավիացիոն ընկերության զեկույցի եզրակացություններին:
Պետության զոհված ղեկավարի եղբոր` Յարոսլավ Կաչինսկու զայրացկոտ արձագանքին հետեւեց Լեհաստանի ՆԳ նախարար Եժի Միլերի կարծիքը: Վերջինիս խոսքով` ողբերգության օրը Սմոլենսկի Северный օդանավակայնում աշխատող ռուս դիսպետչերները պետք է վայրէջքն արգելեին եղանակային վատ պայմանների պատճառով: Նա նաեւ ասել է, թե նշյալ օդանավակայանի դիսպետչերների վրա արտաքին ազդեցություն է եղել: Դա հաստատելու նպատակով Վարշավան մտադիր է հրապարակել մինչեւ ինքնաթիռի աղետը Մոսկվայի հետ դիսպետչերների խոսակցության ձայնագրությունը: ՆԳՆ ղեկավարի խոսքով` Լեհաստանն այդ ձայնաժապավեններն ստացել է ոչ թե միջազգային ավիացիոն հանձնախմբից, այլ ուրիշ ճանապարհներով: