Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Նոյեմբերի 15-16-ին, Փարիզում, կայացած Ընկերվար Միջազգայնականի Խորհուրդի ժողովին, որին մասնակցում էր ՀՅԴ պատվիրակությունը, ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին բանաձև, որտեղ ասվում է.
«Առաջնորդվելով այս տարի Երեւանում եւ Բաքվում գումարված ժողովների արդյունքներով , որտեղ մեր անդամ կուսակցությունների հայ եւ ադրբեջանցի ներկայացուցիչները կարողացան աննախընթաց երկխոսություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ` անկախ իրենց տարակարծություններից եւ կարգավորման պատկերացումներից, գնահատում ենք անդամ կուսակցությունների, Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների՝ մյուս երկրից Ընկերվար Միջազգայնականի անդամ կուսակցությունների պատվիրակներին հյուրընկալելու փաստը, համարում շատ դրական երեւույթ։
Մենք այժմ տեսնում ենք հնարավորություն եւ անհրաժեշտություն՝ օգտվելու առկա հիմքերից, երկխոսություն եւ վստահություն կառուցելու, թե՛ մեր Միջազգայնականի ներսում եւ թե՝ այդ երկրների քաղաքական ավելի լայն դաշտում։ Խիստ կարեւոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը առաջ տանել այդ երկու երկրների միջեւ, տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն հաստատելու համար։ Ընկերվար Միջազգայնականը, որ խաղաղության իր նախաձեռնությամբ է հանդես եկել, իր ճիգերի ներածին չափով շարունակելու է ներդրում ունենալ առաջընթացը պահպանելու եւ շարունակելու համար՝
ա) Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պաշտոնականացումը եւ տարածաշրջանի համար բոլորի կողմից ընդունելի վերջնական կարգավիճակ.
բ) Երկու կողմից տեղահանված անձանց իրավունքների հաստատում.
գ) Կոչ անելով հարգել 1994թ.-ի զինադադարի պայմանագիրը եւ հետ կանգնել բոլոր տեսակի զինադադարի խախտումներից, ներառյալ՝ դիպուկահարների կրակից.
դ) Կոչ անելով կողմերին հակամարտության գլխավոր հարցը կարգավորելու համար ցուցաբերել քաղաքական կամք՝ հասնելու համարժեք, հավասարաչափ եւ միաժամանակյա փոխզիջումների»: