Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի կազմակերպմամբ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը Երևանում և Գորիսում կգումարվի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակները խորհրդաժողով։
Խորհրդաժողովին մասնակցում են Հայ Դատի ավելի քան 20 հանձնախմբերից և գրասենյակներից, ինչպես նաեւ ՀՅԴ կուսակցական մարմիններից մոտ 50 ներկայացուցիչներ։
Խորհրդաժողովի օրակարգը վերաբերում է Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքի բոլոր ոլորտներին՝ ստեղծված իրավիճակում Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծմանը հասնելու ուղղություններից մինչև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, հատուցումներ, Թուրքիա-Ադրբեջանի հակահայ գործունեությանը հակազդեցություն և այլն։ Կքննարկվեն նախորդ շրջանի աշխատանքները և առաջիկա անելիքները։ Ըստ անհրաժեշտության՝ կկատարվեն մարտավարական ճշգրտումներ։
Նոյեմբերի 29-ին Երևանում կկայանա խորհրդաժողովի պաշտոնական բացումը։ Նոյեմբերի 30-ից խորհրդաժողովն իր աշխատանքները կշարունակի Գորիսում:
###
Միայն լրատվամիջոցների համար՝
Լրատվամիջոցների ներկայացուցիչները հրավիրվում են լուսաբանելու խորհրդաժողովի պաշտոնական բացման միջոցառումը և կարճ հարցազրույցներ վերցնելու տարբեր երկրներում գործող՝ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների պատասխանատուներից։ Խորհրդաժողովը կսկսվի ժամը 10։00-ին «Անի գրանդ հոթել» հյուրանոցում։
Մանրամասների համար՝
Գևորգ Ղուկասյան՝ 096-76-86-86