|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Անցած երեկոյան և գիշերը հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի 11 շրջաններում խոցել են 102 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնց գրեթե կեսը Բրյանսկի շրջանի վրա: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հունիսի 9-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 21:50-ից մինչև հունիսի 10-ը՝ Մոսկվայի ժամանակով 5:50-ն ընկած ժամանակահատվածում, հակաօդային պաշտպանության հերթապահ համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական ինքնաթիռի 102 անօդաչու թռչող սարք»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։