Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
ՀՕՊ համակարգերը գիշերը որսացել և ոչնչացրել են 128 ուկրաինական ԱԹՍ Ռուսաստանի չորս շրջանների, Սև և Ազովի ծովերի տարածքում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱԹՍ-ներից 83–ը ոչնչացվել է Կրասնոդարի երկրամասի տարածքում, 30-ը` Ղրիմի, 8-ը` Ազովի ծովի երկնքում, իսկ 5-ը` Սև ծովի։ Ռուսական ՀՕՊ-ը մեկական անօդաչու թռչող սարք էլ որսացել ու ոչնչացրրել է Բրյանսկի և Կուրսկի շրջանների վրա։
Ավելի վաղ Կրասնոդարի երկրամասի մարզպետ Վենիամին Կոնդրատևը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը փորձել են հարձակվել Կուբանի քաղաքացիական օբյեկտների վրա, վնասել են Տուապսեի և Տեմրյուկի շրջանի տները, ինչպես նաև Անապայի մերձակայքում գտնվող Ջիգինկա գյուղի կենցաղային շենքը, սակայն զոհեր չկան։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։