|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հարցազրույց է տվել հայկական Ноев Ковчег ռուսալեզու պարբերականին, որում մի շարք թեմաների հետ մեկտեղ անդրադարձել է նաև Հայաստանում գործող հասարակական կազմակերպություններին, որոնք եվրոպական արժեքներ են քարոզում:
Հարցին՝ չի՞ կարծում, արդյոք, որ Ռուսաստանը պետք է աշխատի նման՝ ռուս-հայկական հարաբերություններում սեպ խրող կազմակերպություններին պատասխան հարված տալու ուղղությամբ, նա, մասնավորապես, ասել է. «Վստահ եմ, որ Ռուսաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Այս հարցում կասկած չկա: Սակայն Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացման ուղղությամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում, հավանաբար, պետք է աշխատել նաև այլ մեթոդներով: Ռուսաստանում, օրինակ, ՀԿ-ների գործունեությունը հստակ կարգավորող օրենք է ընդունվել: Ի վերջո, ակնհայտ է, որ նրանք, ովքեր իրենց գործունեությունն ուղղում են ռուս-հայկական բարեկամության դեմ, ո'չ Ռուսաստանի, ո'չ էլ Հայաստանի բարին չեն ցանկանում»:
Դեսպանը նաև նշել է, որ այս առումով պետք է ուժեղացնել նաև տեղեկատվական քարոզչությունը: «Ռուսները պետք է իրազեկ լինեն Հայաստանում կատարվող իրադարձություններին, հայերը՝ այն ամենին, ինչ կատարվում է Ռուսաստանում»,- նշել է նա: