կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-24 12:41
Քաղաքական

Իշխող ուժը «Լուսավոր» կոչվող ապաքաղաքական խմբակի հետ փորձում է գողանալ վանաձորցու քվեն․ Վահե Դոխոյան

Այսօր պարզվեց, որ իշխող ուժը «Լուսավոր Հայաստանի» գարշելի աջակցությամբ վարչական դատարանից ստացել է հայցի ապահովման միջոցի վերաբերյալ որոշում, որի համաձայն ավագանու նիստը այսօր չի կարող կայանալ: Դատարանի ապօրինությունների մասին ավելի ուշ կխոսեմ:
 
Փաստում ենք, որ իշխող ուժը «Լուսավոր» կոչվող ապաքաղաքական խմբակի հետ փորձում է գողանալ վանաձորցու քվեն:
Թույլ չենք տալու: Մեր համար կա մեկ բացարձակ արժեք` դա վանաձորցին է, վանաձորցու կամքն է, որը դառնալու է իրականություն անկախ տեղի ունեցող ամենաթողության և հակաժողովրդավարական գործընթացներից:
Հետ քայլ չի՛ լինելու:
 
Վահե Դոխոյան
«Հայրենիք» խմբակցության անդամ