|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհին շինարարական աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 8-ին՝ ժամը 08։00-ից մինչև 18։00, կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ։ Այս հայտնել են ՀՀ ճանապարհային դեպարտամենտից:
Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 9.6-րդ կմ-ում՝ Հյուսիսային ավտոկայանի դիմաց, վերգետնյա հետիոտնային անցման թռիչքային սալերի տեղակայման աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 8-ին՝ ժամը 08։00-ից մինչև 18։00, ժամանակ առ ժամանակ կկատարվեն ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխություններ։