կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-07 17:00
Հասարակություն

Սևանի ջուրը թունավոր չի. Գեղարքունիքի մարզի մոտ 200 բնակիչներ սպառնում են փակել Երևան-Սևան-Իջևան ճանապարհը

Սևանի ջուրը թունավոր չի. Գեղարքունիքի մարզի մոտ 200 բնակիչներ սպառնում են փակել Երևան-Սևան-Իջևան ճանապարհը

Այսօր՝ օգոստոսի 7-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում: Ինչպես տեղից հայտնում է shamshyan.com-ը՝  Գեղարքունիքի մարզի 200-ից ավել բնակիչներ, ի նշան բողոքի, հավաքվել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի Սևանի գայի պոստի հարևանությամբ: Ակցիայի մասնակիցները վրդովված էին, որ Սևան այցելողների թիվը կտրուկ նվազել է այն բանից հետո, երբ տեղեկություններ են տարածվել, որ Սևանի ջուրը թունավոր է ու իրենից վտանգ է ներկայացնում:

«Որոշել էինք այսօր ճանապարը փակեինք, սակայն որպես նախազգուշացում՝ չենք փակում, բայց եթե խնդրին ընթացք չտրվեց, այլ ելք չկա, դիմելու ենք կտրուկ միջոցների... Մենք վստահ ենք՝ Սևանը երբեք թունավորված չի եղել, Սևանա ջուրը երբեք իրենից վտանգ չի ներկայացրել, դա ինչ-որ մարդկանց տարածած կեղծ տեղեկատվություն է: Պահանջում ենք նշված նախարարների ժամանումը այստեղ: Հակառակ դեպքում՝ մենք էլ կթունավորենք երթևեկությունը, կփակենք ճանապարհը», ասել են ակցիայի մասակիցները: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: